Լրահոս

Տեսչական մարմինը թույլատրել է Սուրմալուի մի հատվածի շահագործումը. Դանիելյան

«Առաջարկվող փոփոխություններով փակվում են բոլոր այն ճեղքերը, որոնք թույլ էին տալիս չկատարել տեսչական մարմինների առաջարկած կարգադրագրերը»,-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:

Վերջինս զեկուցեց «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:

Դանիելյանի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումների շրջանակներում տեսչական մարմինների կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով հրդեհային կամ այլ տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս,

հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր և որոշում է կայացվում կասեցնել տվյալ օբյեկտի շահագործումն այդ պայմաններում, սակայն գործանականում նման որոշումների կատարման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, տնտեսվարողները դրանք չեն կատարում և վերահսկողությունն իր նպատակին չի ծառայում:

Արմեն Դանիելյանը հայտնեց, որ նախագծերով ապահովվում է Տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները:

«Հստակեցվում են տեսչական մարմինների կողմից որոշակի գործողությունների կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերին, որոշումներին և կարգադրագրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես այն տեղեկատվությունը, որը պետք է ներառվի վերջինիս բովանդակության մեջ:

Սահմանվում է, որ սահմանափակող ակտը ենթակա է կատարման այն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան այնտեղ նշված ժամկետը և վերադասության կարգով նրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

Սահմանվում է, որ տեսչական մարմինների վարչական ակտերի կամովին չկատարելը ենթակա են հակադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատաման մասին» օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև սահմանվում են ԴԱՀԿ-ի կողմից վարչական ակտերի հակադիր կատարման ընթացակարգերը»,-հայտնեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարողը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ է գտնվում Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի գործի քննությունը և այսօր կենտրոնի գործող հատվածում սկսված գործունեությունը թույլատրվա՞ծ է տեսչական մարմնի կողմից:

«Սուրմալուի այն մասում, որն այսօր շահագործվում է, Տեսչական մարմինը հսկողություն իրականացնում է և այնքանով, որքանով բավարար է որպեսզի շահագործումը թույլ տրվի, տեսչական մարմինը թույլատրել է շահագործումը»,-պատասխանեց Դանիելյանը՝ ձեռնպահ մնալով գործի քննության ընթացքին անդրադառնալուց:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

7 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago