Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության մասին քննարկումների ֆոնին՝ Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր», – ընդունելով նրան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ փոխվարչապետն, իր հերթին, առաջնահերթ շեշտել է երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: Նա նշել է, որ դրանք մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները, հայտնում են կառավարությունից։
«Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են:
Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են», – ասել է ռուսաստանցի պաշտոնյան:
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հիշեցնում է, որ Օվերչուկը ղեկավարում է ռուսական կողմը՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում եռակողմ բանակցություններում.
«Այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը եկավ Մոսկվա, բանակցություններ վարեց Լավրովի հետ, որտեղ հայտարարվեց, որ ամեն դեպքում կա անհրաժեշտություն վերադառնալ հին սցենարներին՝ բանակցություններ վարել մոսկովյան հարթակում, դրան անշուշտ պետք է հաջորդեին այսպիսի այցելություններ։ Ուստի Օվերչուկի այցն էլ հենց այս կոնտեքստում է, միանգամայն տեղավորվում է սցենարի մեջ։
Կարծես խոսք է գնում փոխվարչապետի նոր եռակողմ հանդիպման մասին, նաև սահմանների դեմարկացիայի հարցում բանակցությունների վերսկսման՝ հետագայում դուրս գալով խաղաղության պայմանագրի ինչ-որ տարբերակի վրա։ Առայժմ այլ սցենար ես չեմ տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նա նաև նշեց, որ Երևանը պատմական ժամանակ է շահել՝ Ալիևին արևմուտք տանելով.
«Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ բանակցություններն ընթանան բրյուսելյան հարթակում։ Երևանը քննադատեց Մոսկովյան հարթակը, որոշ ժամանակ անց՝ նորից վերադարձավ։
Հետո սահման բերեց ԵՄ դիտորդներին։ Այսինքն՝ Երևանը ժամանակ շահեց, ձգձգեց խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ չնայած արևմուտքը, այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարում էին, որ հեսա-հեսա, մեկ-երկու ժամ հետո խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Թվում էր, թե մնում են որոշ դետալներ, որոնք պարզապես պետք է համաձայնեցնել»։
Տարասովի խոսքերով՝ բաց է մնում Լեռնային Ղարաբաղի, կամ ինչպես ինքն է ասում ՝ հայկական «անկլավի» հարցը.
«Այդուհանդերձ Երևանը չգնաց այդ սցենարով, կանգնեցրեց բանակցությունները, ինչը նշանակում է՝ դարձ ի շրջանս յուր։ Նորից վերադարձավ Մոսկվա, նորից հայտնվում է Օվերչուկը, վերականգնվում են դեմարկացիայի շուրջ բանակցությունները, ինչպես նաև կարգավիճակի շուրջ խոսակցությունները։ Առայժմ ես տեսնում եմ գործընթացը «սկյուռիկն անիվի մեջ» տրամաբանությամբ»,-եզրափակեց նա։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…