Քաղաքականություն

Դադարեցնում ենք լոբի-բրինձ տրամաբանությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է բարեգործությանը։ Նրա կարծիքով՝ պետք է դադարեցնել պետական ձեռնարկությունները բարեգործության օբյեկտի վերածելու պրակտիկան.

«Ի վերջո, ՀՀ-ն ի վիճակի է և աթոռ գնել, և հեռուստացույց գնել, և այդպես շարունակ»։

Նա նշեց, որ միաժամանակ կան մարդիկ, որոնք ուզում են բարեգործություն անել. «Այստեղ մենք պետք է բովանդակային հետևյալ փոփոխությունն անենք՝ բարեգործական բոլոր ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում։

Օրինակ, մենք որոշել ենք, որ կրթահամալիր ենք կառուցելու, դրա գույքը պետք է լինի բացարձակ նոր՝ մեր սահմանած չափանիշներին համապատասխան։

Բարեգործների համար, կարծում եմ, հնարավորություն կա՝ բացելու հատուկ հաշվեհամար, որ ովքեր ուզում են, թեկուզ հասցեական այսինչ կրթահամալիրի համար գումար տան՝ խնդրելով օգտագործել հենց այդ նպատակով գույք ձեռք բերելու համար»։

Փաշինյանը հայտարարեց, թե արգելում է պետական որևէ հիմնարկության՝ որևէ բարեգործություն ընդունել.

«Էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես։ Ով ուզում է անել բարեգործություն, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել, որովհետև հատուկ բարեգործական աթոռներ կան, որ նկարում են, հենց ռեպորտաժը վերջանում է, կոտրվում է աթոռը»։

Նա զգուշացրեց, որ այդ հանձնարարականից դուրս եկողները խիստ կպատժվեն.

«Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է»։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

3 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

3 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

3 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

4 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

4 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

4 hours ago