«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցաքննվել է ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի գործով։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա մանրամասներ է հայտնել հարցաքննությունից՝ հայտնելով, որ առերեսվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։
Նազարյանն ասաց, որ կրկնել է այն, ինչ գրել է իր ցուցմանուքում և պնդել, որ Մհեր Սահակյանը որևէ առարկայով չի հարվածել Վլադիմիր Վարդանյանին։ Նա հավաստիացրել է, որ ինքը շատ մոտ է նստած եղել և տեսել է, որ նման բան չկա։