Լրահոս 24/7
06.04.2023

Մանասյանը չի ընտրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում․ Էդգար Ղազարյան

Մանասյանը չի ընտրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը, որին խորհրդարանական ընդդիմությունն առաջադրել էր ՄԻՊ թեկնածու իր ֆեյսբւքյան էջում գրել է.

«Եվրոպական արժեհամակարգին համահունչ ժամանակակից հանրային կյանքի ժողովրդավարական այդ ինստիտուտը շատ խորթ է միջնադարյան հետամնաց բռնապետության ոգով առաջնորդվող, քաղաքացու տոնը փողոցում տաքացրած միս ուտող, սակայն նույն փողոցում քաղաքացու վրա թքող, քաղաքացիներին ծաղրող, հայհոյող ու սպառնացող փողոցային խուլիգանների համար։

Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերը, հարձակում սկսեցին իր պարտականությունները նվիրումով և բարեխղճորեն կատարող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վրա` փորձելով արգելքներ ստեղծել նրա առջև, կրճատել ֆինանսավորումը և այլն։

Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո, խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, նրանք այդ պաշտոնում առաջադրեցին և, առանց ընդդիմադիր ուժերի մասնակցության, ընտրեցին մինչ այդ կառավարությունում քաղաքական պաշտոն զբաղեցրած, հանրային ճանաչում ու հեղինակություն չունեցող մի կնոջ, ով մեկ տարի անց հրաժարվեց կատարել իր պարտականությունները և անհասկանալի պատճառով հրաժարական ներկայացրեց։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո խախտվեցին այդ պաշտոնում թեկնածուների առաջադրման և ընտրության օրենքով սահմանված ժամկետները, որից հետո, միայն ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի համար իրավական արգելքներ ստեղծելու նպատակով, իշխող խմբակցության կողմից առաջադրվեց Սահմանադրության և օրենքի պահանջների չհամապատասխանող թեկնածու` չորս ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված մի մարդու։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տապալելու և խուլիգանական բռնություններով, ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին ներկայանալու հնարավորությունից զրկելով, իշխանական ուժն արգելք ստեղծեց Ազգային ժողովում նրա թեկնածությունը քննարկելու ճանապարհին։

Բայց դա, ամենևին չի ենթադրում, որ նրանք իրենց առաջադրած թեկնածուին կընտրեն այդ պաշտոնում։ Ամենայն հավանականությամբ Անահիտ Մանասյանը չի ընտրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում` շարունակելով պաշտոնավարել Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, որից մինչ օրս չի ազատվել` խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը։ Դրանից հետո կլրանա պաշտոնը երեք ամիս թափուր մնալու ժամկետը, ինչն իրավունք կտա Քաղաքացիական պայմանագրի կողմից ընտրված Հանրապետության նախագահին, առանց որեւէ մեկի կարծիքը լսելու կամ քննարկման, այդ պաշտոնում նշանակել ժամանակավոր պաշտոնակատար` օրակարգից հանելով սահմանադրական եղանակով սահմանադրական այդ կարևոր ինստիտուտի կազմավորման հարցը` վերջնականապես տապակելով այն։

Ադրբեջանա-թուրքական հեղափոխության նախաձեռնողներն ու կազմակերպիչներն իշխանության են եկել հայերի խախտված իրավունքների հաշվին ադրբեջանցիների ու թուրքերի իրավունքները պաշտպանելու համար։ Դրա հետևանքով է, որ հարյուրամյա հայկական բնակավայրերից նրանք տեղահանում են հայերին` այնտեղ բնակեցնելով ադրբեջանցիներին ու թուրքերին։ Իսկ մենք հետեւողականորեն պայքարում ենք մեր ժողովրդին բնաջնջող և պետությունը կործանող հանցախմբի դեմ։ Մենք պարտավոր ենք փրկել մեր պետությունն ու ժողովրդին` թշնամու շահերին ծառայող այս հանցախմբի կեղտոտ ու արյունոտ ճիրաններից։ Մենք դա կանենք։ Մեզ պետք է միայն ուժ և աջակցություն, ուրիշ` ոչինչ»։

Լրահոս
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան