Լրահոս 24/7
06.04.2023

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանումներ է ներկայացրել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանումներ է ներկայացրել Լիճքի հանքավայրի հնարավոր վերաշահագործման վերաբերյալ։ Կոմբինատից նշել են, որ Լիճքի հանքավայրը մինչև 2018 թ.-ը շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը։

«Այսինքն՝ Լիճքը նոր բացվող հանքավայր չէ, այնտեղ մինչև 2018-ը կատարվել են մակաբացման զգալի աշխատանքներ։ 2021 թվականին դադարեցվել է Թաթսթոուն ընկերության ընդերքօգտագործման իրավունքը և, հաշվի առնելով, որ հանքավայրն ունի գնահատված պաշարներ, ցանկացած ընկերություն կարող էր դիմել հանքի շահագործման լիցենզիայի համար։

Հարկ ենք համարում նաև նշել, որ Թաթսթոուն ընկերության կողմից արդյունահանման համար օգտագործվել են ԶՊՄԿ զգալի ռեսուրսներ և դրանց օգտագործման համար ԶՊՄԿ-ն չի ստացել որևէ հատուցում։ Այս պահի դրությամբ Թաթսթոուն ընկերությունը փաստացի չի գործում և ունենալով չմարված զգալի պարտքեր ԶՊՄԿ-ին անցնում է սնանկացման գործընթացով»,- ասված է հաղորդագրությունում:

Անդրադառնալով բնապահպանության մասին՝ ԶՊՄԿ-ից ընդգծել են, որ հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետև, առանց պատշաճ փակման դադարեցվել է շահագործումը։ «Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։ Շրջակա միջավայրի բաղադրիչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան»,- նշել են կոմբինատից:

ԶՊՄԿ-ն նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի տարածաշրջանում արտադրական միավորների և պոչամբարի կառուցումը։

Լրահոս
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59

Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15

Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53

«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55

Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24

Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00

Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44

Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34

«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18

Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01