Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Սիլվան առաջարկել է պատերազմը դադարեցնելու համար Ղրիմը հանձնել Ռուսաստանին:
«Ռուսաստանի նախագահը չի կարող գրավել Ուկրաինայի տարածքը: Միգուցե քննարկվի Ղրիմի հարցը: Բայց Զելենսկին նույնպես չի կարող ամեն ինչ ուզել… Աշխարհին խաղաղություն է պետք… պետք է լուծում գտնվի»,- Le Figaro թերթի վկայակոչմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտորել է նախագահը։














