Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են երկու երկրների միջև առկա դժգոհություններն ու թյուրըմբռնումները: Ընդգծվել է թյուրիմացությունները վերացնելու համար բանակցությունների շարունակման կարևորությունը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի միջև առկա նախագծերի իրականացման վերաբերյալ։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի ազգային շահերին համապատասխան վարվող անկախ արտաքին քաղաքականության և տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախարարները կարևորել են փոխադարձ շփումների շարունակականությունը։

















