Արդարադատության նախարարի տեղակալները քննարկել են Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման III»-ի հնարավորություններն ու ակնկալիքները։
Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանի, Արա Մկրտչյանի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեի և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանի միջև հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման III»-ի հնարավորություններն ու ակնկալիքները։
Ծրագրի նպատակն է շարունակել ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը։ Ծրագրով առավել լայն դրույթ է հատկացվել քրեական, քրեադատավարական ոլորտին:
Ծրագրի շրջանակում նաև փորձագիտական մակարդակով կշարունակվի իրավական նորմերի կատարելագործմանն ուղղված աջակցությունը, նոր թափ կհաղորդվի հաշտարարության, արբիտրաժի լիարժեք հաստատմանն ուղղված աշխատանքներին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…