Լրահոս 24/7
11.04.2023

Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության վերաբերյալ վարույթը կարճվել է

Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության վերաբերյալ վարույթը կարճվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հանցադեպքի բացակայության հիմքով կարճել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության դեպքով վարույթը։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor. am-ի հարցին ի պատասխան ասաց, որ որոշումը ստուգվել և հաստատվել է։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը նրան հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: Խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն արդեն ընտրվել էր ԲԴԽ անդամ, իսկ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահն էր:

Վարդազարյանը ձայնագրության մեջ խոսում է այն մասին, որ իր վերաբերյալ հարուցված գործեր կան, որ մեկ օր առաջ է խոսել գլխավոր դատախազի հետ, Ջհանգիրյանն էլ փորձում է վստահեցնել, որ ընդամենը մեկ գործ է հարուցված:

«Հաշվի՝ չկա, էն առաջինն էլ չկա»,- ասում է Ջհանգիրյանը, որից հետո Ռուբեն Վարդազարյանը տարակուսանքով հարցնում է՝ այսինքն Ջհանգիրյանն այնքան հզոր է, որ գլխավոր դատախա՞զ է կառավարում: «Ապե՛ր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել դու էդ ի՞նչ կարծիքի ես իմ մասին»,- պատասխանում է Ջհանգիրյանը: Վերջինս նաև վստահեցնում է, որ թույլ չի տվել Վարդազարյանի նկատմամբ երկրորդ, երրորդ գործերը հարուցվեն:

«Էդ բոլորը կանգնեցված ա, և ես գարանտ եմ: Ես, տես, սաղ փակել եմ, էս պահին ոչ մի բան չի գնում՝ սկսած Վահագնի գործից վերջացրած մյուսներով»,- կրկին վստահեցնում է Գագիկ Ջհանգիրյանը: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցում է նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Այս խոսակցությունից կարճ ժամանակ անց՝ 2021-ի ապրիլին Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Ըստ գործի՝ Վարդազարյանը փորձել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին համոզել կալանքից ազատ արձակել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին։

Գործի հարուցումից հետո Վարդազարյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ նախագահ, կասեցվել են, ու ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտանակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը, որը, սակայն, ձայնագրություն հրապարակումից հետո հրաժարական է տվել։ Ռուբեն Վարդազարյանի կողմից ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ լրատվական ծառայության միջոցով հայտարարություն է տարածել, որ հացի սեղանի շուրջ խոսակցությունները չի մեկնաբանում: Բայց հետագայում մեկնաբանել ու հայտնել է, թե, «կուտ է տվել» Ռուբեն Վարդազարյանին, որն իր երբեմնի ուսանողն է:

Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ձայնագրության բովանդակությունը, Ջհանգիրյանը հայտնել է, որ քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությունը հոգեբանական հնարք է եղել: «Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»,- ասել է Ջհանգիրյանը։

Ձայնագրության հրապարակումից հետո Քննչական կոմիտեում քրեական վարույթն է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։ Այս շրջանում գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն էր, ում անունը, փաստացի, նույնպես շոշափվում էր ձայնագրության մեջ։

Դավթյանի դատախազ եղած ժամանակ գործը քննվում էր Քննչական կոմիտեում, որը մի քանի ամիս քննելուց հետո որոշեց կարճել այն։ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանը, սակայն, վերացրեց կարճման որոշումն, ինչպես նաև փոխեց գործի քննչական ենթակայությունը։

Գործը Քննչական կոմիտեից տեղափոխվեց Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս ժամանակ պարզ դարձավ, որ գործին ինչ-որ առնչություն ունեն նաև ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանն ու Վիգեն Քոչարյանը, քանի որ դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել էր ոչ միայն Ջգանգիրյանի, այլև Սերգեյ Չիչոյանի և Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները։ Քոչարյանն ու Չիչոյանը մինչև այսօր չեն բացահայտել իրենց առնչությունը վարույթին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am

Լրահոս
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան