Լրահոս 24/7
11.04.2023

Երևանը չի բանակցում մարդկային կյանքերի հաշվին. Խանդանյան

Ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիներն արդեն երկրորդ անգամ անարգել ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ այդ հարցը ոչ թե քաղաքական մեկնաբանություն է ենթադրում, այլ ՊՆ և ԱԱԾ լիազորությունների շրջանակում է:

Սարգիս Խանդանյանը, սակայն, շեշտել է՝ Հայաստան ներխուժածներին մեր գերիների հետ փոխանակելու հարց առնվազն խմբակցությունում չի քննարկվել, Երևանը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը՝ չբանակցել մարդկային կյանքերի հաշվին, ու շարունակում է պահանջել բոլո՛ր գերիների անհապաղ վերադարձ:

Պատգամավորը շեշտել է՝ այսօր Շիրակում ճանապարհ փակած հարազատներին հասկանում է, և ամեն ինչ պետք է արվի հարցին շուտափույթ լուծում տալու համար:

Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու հարցում գնդակը Երևանի դաշտում է:

Սարգիս Խանդանյան (ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) – Ֆուտբոլ չենք խաղում, մենք ՀՀ անվտանգության մասին ենք խոսում, այստեղ պետք են համապարփակ մոտեցումներ: Գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա: Մեր դիրքորոշումը մնում է նույնը, որ հստակ պետք է արձանագրվի տեղի ունեցածը, տրվի գնահատական, և դրա հիման վրա կձեռնարկվեն գործողություններ:

1lurer.am

Լրահոս
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին
00:01

Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրենին
21:07

Եթե Իրանը չհամաձայնի, ռմբակոծությունները կվերսկսվեն ավելի մեծ ուժգնությամբ. Թրամփ
16:55

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
16:44

Քոչարյանի շորերը փոխել եք և բլոգեր դարձրել. Ալեն Սիմոնյան
16:32

«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
16:11

Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար
15:46

Ռուսաստանի հետ մեր ամուր կապերը դեռ պահում ենք. Արարատ Միրզոյան
15:15

Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան
14:49

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ. ԱԽ քարտուղար
14:14

Սպիտակ տունը և Թեհրանը մոտ են պատերազմն ավարտելու շրջանակային համաձայնագրին. Axios
13:59

Սփյուռքահայերի կարծիքները գուցե չհամընկնեն ՀՀ քաղաքացիների շահերի հետ․ Միրզոյան
13:43

Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան
13:32

Քոչարյանը, Սերժը և Սամվելը անեծք են հայ ժողովրդի վրա. Ալեն Սիմոնյան
12:59

Գործողությունն ավարտված է. Ռուբիո
12:39
Գործողությունն ավարտված է. Ռուբիո