Ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը Տեղ գյուղի հատվածում էականորեն նվազել է:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- նշում են գերատեսչությունից:














