Լրահոս 24/7
12.04.2023

«Հանրությունը չպետք է տեսներ այդ տեսանյութը». Թովմասյան

«Հանրությունը չպետք է տեսներ այդ տեսանյութը». Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսել է բնակիչների հետ ու տեղեկացել, որ երեկ նաեւ կրակոցներ են եղել Գեղարքունիքի մարզում՝ Սոթքի հատվածում, մոտ 15-20 րոպե կրակոցներ են հնչել տարբեր տրամաչափի զենքերից.

«Նաեւ տեղեկացա «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության աշխատակիցներից, որ իրենց անմիջապես տարհանել են հանքի տարածքից, որ վտանգները չեզոքացնեն, քանի որ անկանոն կրակոցներ են եղել: Քաղաքացիներին էվակուացրել են: Հիմա հարաբերական անդորր է: Մեկ-երկու խուլ ձայներ են լսվել այսօր»: Անդրադառնալով Տեղ համայնքում տեղի ունեցած բախումներին՝ Թովմասյանն ասաց, որ այդ հատվածը բոլորովին վերջերս է դարձել առաջնագիծ.

«Դուք տեսաք, որ առաջնագծին նմանվող որեւէ բան չկար այնտեղ: Մենք չունենք պաշտպանական գիծ եւ մեր զինվորները, սահմանապահ ծառայության աշխատակիցները չեն կարողանում ընդհանրապես պատկերացնել, թե ինչպես պետք է իրականացնեն Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ բառի բուն իմաստով: Այն տեսանյութը, որը հրապարակվել է, գուցե դրանով ուզում էին ցույց տալ, թե ինչքան խելոք, հանգիստ կանգնած է հայ զինվորը եւ ագրեսիան գալիս է Ադրբեջանի կողմից, բայց ես կարծում եմ՝ այդ տեսանյութը կարելի էր ուղղակի ուղարկել միջազգային կառույցներին, ցույց տալ, թե ինչ է կատարվում, բայց հանրությունը չտեսներ, թե ինչքան անգործունակ էին կանգնած զինծառայողները, որ թշնամուն տեսնելիս նրան չեն ոչնչացնում:

Դա լավ ազդակ չէ մեր քաղաքացիներին, որովհետեւ դասագրքային ճշմարտություն գոյություն ունի, եթե զինվորականը տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան վերացնել, ոչնչացնել թշնամուն, բայց մենք տեսանք, որ այդ կանոնը չէր պահվում ու ես չէի ցանկանա բացարձակ, որ այդ տեսանյութը շրջանառվեր: Հայ զինծառայողի ադեկվատ արձագանքը մենք տեսանք, որ առնվազն ուշացած էր»:

Լրահոս
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան