Լրահոս 24/7
13.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ․ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ․ Մանասյան

Մեր հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նա նաև գրել է․

«Ձգտելու եմ գիտելիքներիս ու հմտություններիս ամբողջ ծավալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշպանության բնագավառի կատարելագործմանը։ Երբ մտածում էի այն մասին, թե կարո՞ղ եմ արդյոք ստանձնել նշված պատասխանատվությունը, սկսեցի վերլուծել այն արժեքները, որ ինքս եմ կրում։ Դրանք ինձ ուղեկցում են մանկությունից՝ ստացածս դաստիարակության շնորհիվ։ Ես երբևէ չեմ դավաճանել այդ սկզբունքներին, այն է՝ բարություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի նկատմամբ, մարդասիրություն, արժանապատվություն, արդարություն, ազնվություն և գիտելիքի հանդեպ անսահման հավատ։ Կարևոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ։ Վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին։ Հետևապես, իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող խոսույթը կառուցված են լինելու՝ հենց այդ գաղափարը նկատի ունենալով։

Ձգտելու եմ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դարձնել հարթակ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով վերջինս հնարավոր բոլոր քաղաքական շահարկումներից։ Իմ առաջնահերթ նպատակն է հանրային հանդուրժողականության մթնոլորտում ձևավորել մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի միջավայր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կարևորությունը նկատի ունենալով։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը։ Բացառիկ կարևորություն եմ տալու հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մթնոլորտ ձևավորելու կառուցակարգերին։ Համոզված եմ, որ այս բարդ փուլում բոլորիս առաջահերթ նպատակը պետք է լինի մեր ունեցած խնդիրներին ազնվորեն նայելն ու դրանց համար համատեղ ուժերով լուծումներ գտնելը՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում։ Վստահ եմ, որ բռնությունը վերջնարդյունքի տեսանկյունից որևէ արդյունքի չի հանգեցնում։

Միևնույն ժամանակ համոզված եմ, որ հաղթել հնարավոր է՝ միայն արժանապատվությունը պահպանելով։ Եվ այս համատեքստում կարևորում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն անհատապես, ինչպես նաև մենք՝ որպես հավաքական հանրություն, անենք ամեն ինչ՝ մեր արժանապատվությունը պահպանելու համար։ Այսքանը խոսքով, մնացյալը կփորձեմ ցույց տալ իմ աշխատանքով։ Շնորհակալ եմ»։

Լրահոս
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան