Ամերիկյան հետախուզությունը դիտարկում է 4 հնարավոր անսպասելի սցենար, որոնք կարող են ազդել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի վրա․ այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հնարավոր փաստաթղթերից մեկին։ Արտահոսքի հանգամանքները հետաքննում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Առաջին սցենարը Վլադիմիր Պուտինի մահն է, երկրորդը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մահը։ Երրորդ սցենարը ռուսական բանակի ղեկավարության փոփոխությունն է, իսկ չորրորդը՝ «Ուկրաինայի հնարավոր հարվածը Կրեմլին»։














