Լրահոս 24/7
14.04.2023

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները 2022 թվականին ապահովել են տնտեսական բարձր աճ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հոդվածում:

Հոդվածում, մասնավորապես, գրված է.

«Այս արտաքին պատահական գործոնով պայմանավորված՝ իներցիոն դրական արձանագրում է եղել ներդրումային որոշ ցուցանիշների գծով։ Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։

Սակայն փաստ է, որ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված տնտեսական բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված տնտեսության իրական հատվածում։ Մասնավորապես․

1 Արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, իսկ գյուղատնտեսությունը 2020-2021 թվականների կրճատումից հետո՝ 2022 թվականին արձանագրել է զրոյական աճ։

2․ 2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական հատվածում ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։

3 2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել է ՀՆԱ-ի 17,5 տոկոսը։ Ի դեպ, այս իշխանությունը պարբերաբար խոստանում էր միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ։

2026 թվականին կառավարության ծրագրային խոստումը՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի այս և հաջորդ երեք տարիներին համախառն ներդրումներն ավելացնել տարեկան առնվազն 25 տոկոսով։ Սա հերթական սուտ խոստումն է, որն ի սկզբանե անիրատեսական էր` հաշվի առնելով նախորդ չորս տարիների միտումները (աճի ցուցանիշը եղել է շուրջ 4 անգամ պակաս) և առկա օբյեկտիվ պայմանները (անվտանգային ավելացող սպառնալիքներ և ներդրումային ռիսկերի աճ)։

4 Առավել հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ 2022 թվականին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով կամ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի որոշակի առաջանցիկ աճն էլ հիմնականում պայմանավորված է էլեկտրամատակարարման և գազամատակարարման ոլորտներում նախապես ծրագրված և պարբերական բնույթ ունեցող ներդրումներով։

5․ 2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։

6․ Տնտեսական և ներդրումային իրական ներուժի փոխարեն մեր երկրում կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերը՝ առաջացնելով նաև երկարաժամկետ զարգացման անդառնալի կորուստներ։ Փորձ է արվում դրանց պարբերական դրսևորումները թաքցնել «խաղաղության» կեղծ օրակարգի և դրանից բխող տարածաշրջանային «ապաշրջափակման» քողի տակ։

Ամփոփելով․ աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված Հայաստանում ավելանում և խորանում են անվտանգության սպառնալիքներն ու դրանց պարբերական դրսևորումները։

Օրվա իշխանությունն էլ շարունակում է առաջնորդվել սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, իրենից դուրս մեղավորներ գտնելու անպատասխանատու մոտեցմամբ և անսահման պոպուլիզմով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին»։

Լրահոս
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան