Աշխարհ

Նիդերլանդների խորհրդարանականները չեն հանդիպել Ալիևի հատուկ բանագնացի հետ

Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Հոլանդիայում Ադրբեջանի հերթական ձախողումից:

Նրա տեղեկություններով՝ ապրիլի 13-ին այդ երկիր Է ժամանել Ալիևի հատուկ բանագնաց, առաջին փոխնախագահի հատուկ օգնական Էլչին Ամիրբայովը՝ խորհրդարանականների հետ հանդիպելու համար:

Ապրիլի 4-ին՝ այդ հանդիպումից առաջ, Արիֆ Յունուսը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, այդ թվում՝ ղեկավարի և հիմնական կուսակցությունների ղեկավարների հետ և նրանց է հանձնել խնդրագիր ու մեծ թվով փաստագրական փաստեր Ադրբեջանում մուսուլման հավատացյալների իրավունքների զանգվածային խախտումների մասին։

Չի բացառվում, որ խորհրդարանականները պատրաստվում էին այդ հանդիպման ժամանակ բարձրացնել մարդու իրավունքների, այդ թվում՝ հավատացյալների վերջին զանգվածային ձերբակալությունների հարցերը։

Յունուսի խոսքով՝ այդ մասին տեղյակ է եղել նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Եվ ահա այսօր խորհրդարանի կայքում տեղեկություն է հայտնվել, որ հանդիպումը չի կայանա։

Թիվ 1

Recent Posts

ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ներկայացուցչության վրա հարձակումը

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը: «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր…

11 mins ago

Հակոբ Վարդանյանն ու Նարեկ Տերյանն ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որով Հակոբ Վարդանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…

28 mins ago

«Գույք ես կորցրե՞լ, գնա ՄԻԵԴ». Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Երբ…

36 mins ago

Ավանում ևս մեկ բակ է բարեկարգվել

Երևանի Ավան վարչական շրջանում ակտիվորեն շարունակվում են ընթացիկ նորոգման աշխատանքները։ Վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը…

41 mins ago

Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին…

60 mins ago

Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ…

1 hour ago