Հասարակություն

Խմբակային ծեծկռտուք Երևանում` շուրջ 20 հոգու մասնակցությամբ

Ապրիլի 16-ին ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու խուլիգանության դրդումներով ծեծել են միմյանց։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պատճառը եղել է 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։ Վթարից հետո էլ սկսել են իրար ծեծի ենթարկել։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։

Օպերատիվորեն ժամանած ոստիկանները դեպքի վայրից մի քանիսին բերման են ենթարկել, սակայն մի քանիսը, տեսնելով պարեկների ավտոմեքենաները մոտենում են, դիմել են փախուստի։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն  ու Պարեկայինծառայությունը, համագործակցելով քննչական բաժնի հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանն է այլևս այդ դիտորդներին պահում սահմանին. Սիմոնյան

«Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, ապա ինքն է այդ դիտորդներին այլևս պահում…

4 minutes ago

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք. Սուքիասյան

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը…

16 minutes ago

Հայաստանում շարունակվում է ռևանշիզմի միտումը. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ…

34 minutes ago

Խաղաղության համաձայնագրում բոլոր կետերը երկկողմանի են. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ծանոթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի…

50 minutes ago

5741 քաղաքացի 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է ետ ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

1 hour ago

Թյուր տպավորություն է, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ-ինը. Պապոյան

«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…

1 hour ago