Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանը չի կատարում եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները»։ Բայրամովը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել երկու ադրբեջանցիներին, որոնց նա անվանել է «գերիներ» և որոնք անօրինաբար հատել էին ՀՀ սահմանը։