Սպիտակ տան խոսնակը Բրազիլիայի նախագահին մեղադրել է «ռուսական քարոզչության» մեջ։ Ավելի վաղ Լուլա դա Սիլվան Չինաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պատերազմի խրախուսումը և սկսի խոսել խաղաղության մասին․ «Տվյալ դեպքում Բրազիլիան կրկնում է ռուսական և չինական քարոզչությունը՝ ընդհանրապես չնայելով փաստերին»,- ասել է Ջոն Քիրբին։

















