Լրահոս 24/7
18.04.2023

ԱՄՀ-ի տվյալներով՝ աշխարհի երկրների մեջ ՀՀ-ն իր տնտեսական աճով 4-րդն է. վարչապետ

ԱՄՀ-ի տվյալներով՝ աշխարհի երկրների մեջ ՀՀ-ն իր տնտեսական աճով 4-րդն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը նշել է.

Ելույթի այս հատվածում ուզում եմ անդրադառնալ 2022 թվականի եւ 2023 թվականի առաջին եռամսյակի արձանագրած տնտեսական ցուցանիշներին:

2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար: Սա նշանակալի աճ է, եւ համաձայն Արժութի միջազգային հիմնադրամի տվյալների՝ աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է: Ուզում եմ ընդգծել, որ 2021 թվականին մեկ շնչին ընկնող՝ 4679 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին դարձել է 6569 ԱՄՆ դոլար: Սա էական աճ է: Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի նաեւ փոխարժեքը, բայց փոխարժեքը միակ գործոնը չէ: Մյուս կողմից էլ՝ փոխարժեքը, հայկական դրամի գնողունակության աճը եւ արժեքի աճը նույնպես էական տնտեսական գործոններ են, որի ազդեցությունների մասին խոսելու առիթ, իհարկե, կունենանք:

2022 թվականի տնտեսական հաջողությունը մեզ մղում է ավելի արագացնել այն բարեփոխումները, որ մեր օրակարգում են, որպեսզի կարողանանք սպասարկել աճի ավելի բարձր ուղեծիր եւ ամրապնդել այսօրվա մեր տնտեսական ձեռքբերումները, ստեղծել ամուր հիմք՝ հաջորդ տարիներին տարեկան 7 տոկոս տնտեսական աճի համար։

Պետք է ընդգծել, որ 2022 թվականի տնտեսական աճը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ բազմաթիվ ներդրողներ, ի հեճուկս արտաքին մարտահրավերների, նախընտրել են Հայաստանում ստեղծել կամ մեր երկիր տեղափոխել իրենց ընկերությունները: Տեղական ներդրողները, նաեւ օգտվելով Կառավարության աջակցության ծրագրերից, ապահովել են ներդրումների բավական բարձր մակարդակ։ 2022 թվականին մեր երկրում ստեղծվել է ավելի քան 12 հազար ընկերություն եւ 25 հազար անհատ ձեռնարկություն, կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը կազմում է 1 տրլն 688 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ մոտ 20 տոկոսը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը համարյա եռապատկվել է, դարձել գրեթե 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ շոշափելիորեն աճելով 2021 թվականի եւ նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար։ Կարեւոր է ընդգծել, որ հաշվետու տարում Հայաստան են մուտք գործել մի շարք գլոբալ ընկերություններ, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի տնտեսական կերպարի համար:

Այս իմաստով էական է նաեւ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը: 2022-2026 թվականների՝ կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին այդ ցուցանիշը հասցնել 60,5 տոկոսի, իսկ 2026 թվականին՝ 53,8 տոկոսի, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է 50 տոկոսից՝ կազմելով 46,7 տոկոս։ Իհարկե, այստեղ նույնպես փոխարժեքը մեծ դեր ունի, բայց նաեւ փոխարժեքը մեզ հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել արտաքին պարտքը: Եւ սա ստեղծում է լրացուցիչ «կայունության պաշար»՝ հնարավոր հետագա ռիսկերին դիմակայելու համար։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել