Մոսկվայում տեսահսկման համակարգերն օգտագործվում են ժամկետային զինծառայողներին որոնելու և նրանց բնակության վայրը որոշելու համար․ այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Մոսկվայի զինկոմիսար Մաքսիմ Լոկտևը։
«Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ցուցումով կազմակերպությունները, որոնցում աշխատում են ժամկետային զինծառայողները, նրանց մասին տեղեկատվություն են տրամադրում զինկոմիսարիատներին», – հավելել է Լոկտևը։ Բացի այդ, ըստ նրա, կրթական կազմակերպություններն են օգնում զինկոմիսարիատներին՝ որոշել, թե որտեղ է սովորում ժամկետային զինծառայողը․ «Անձի մասին նման տեղեկություններով դժվար չի լինի նրան ծանուցել զինկոմիսարիատ ներկայանալու մասին», – նշել է զինկոմը։

















