Կուբայի խորհրդարանը ապրիլի 19-ին երկրի գործող ղեկավար Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին վերընտրել է նախագահի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի մինչև 2028 թվականը։
Նշանակմանը կողմ է արտահայտվել ներկա 462 պատգամավորից 459-ը։
Կուբայի ներկայիս փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան վերընտրվել է մեկ ժամկետով։ Հաստատվել է նաև կառավարության կազմը։