Լրահոս 24/7
21.04.2023

ԱԺ պատգամավորը չորս ամիս է չի կարողանում ծանոթանալ բանակցային տեքստին ու կետերին. Խամոյան

ԱԺ պատգամավորը չորս ամիս է չի կարողանում ծանոթանալ բանակցային տեքստին ու կետերին. Խամոյան

Այս իշխանությունը հինգ տարի է իշխանության են, բայց 25 տարվա բանակցային գործընթացի մասին է խուսում ու այդ աղմուկի մեջ խլացնում և չի պատասխանում այն հիմնական հարցին՝ ի՞նչ են արել իրենք այդ հինգ տարիների ընթացքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունն արցախյան հիմնախնդրի լուծումը թողել է ներկայիս իշխանությունների ուսերին, Ագնեսա Խամոյանն ասաց․

«Բա դուք ինչու չեք որոշել, դուք ամենալգիտիմն էիք, հայտարարում էիք, որ ամենալեգիտիմ իշխանությունն էիք։ Բա լուծեիք պարոն Փաշինյան։ Բայց դուք չեք լուծել Արցախի հարցը։ Դրա փոխարեն երկու տարի շարունակ, ձեզ հռչակելով ամենաթափանցիկների իշխանությունը, թաքցրել եք հայ ժողովրդից, թե ինչ եք բանակցում», – ասաց պատգամավորը՝ հավելելով, որ երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներկայացրել, թե իր ընկալմամբ ինչ է տեղի ունեցել նախորդող 25 տարիների ընթացքում, այլև այդ երկու տարում էլ ավելի է բորբոքել կրակը

«Դուք փաստորեն եկել էիք, պարզել, որ ինքնորոշման իրավունքի մասին խոսք գնալ չի կարող, Արցախի հարցը կորած է, Արցախը կորցրած է, բայց ձեր իշանության գալուց մեկ տարի հետո՝ 2019 թվականին, չդիմանալով հազարավոր արցախցիների փայլուն աչքերին, որոշեցիք, որ ավելի պետք է գրգռեք իրավիճակն ու հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վե՛րջ», – ասաց Խամոյանը՝ նշելով, որ մինչ այդ հայտարարությունը միջազգային հանրությունը Հայաստանը ընկալել էր որպես բանակցային գործընթացում կառուցողական կողմ, իսկ Ադրբեջանին՝ ապակառուցաղական։

Նա նաև հիշեցրեց, որ 2020 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը, արդեն իսկ տեղյակ լինելով բանակցային ամբողջ գործընթացի մանրամասներին, Շուշիում մասնակցում էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, մինչդեռ հետո պարզվել է, որ Շուշին եղել է բանակցությունների մաս, որ պատերազմը եղել է Շուշիի համար և այն չէր կանգնի, մինչև Շուշին չվերցնեին կամ չտային։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի բանակցել Ադրբեջանի հետ, Ագնեսա Խամոյանը նշեց․

«Բա Դուք ի՞նչ եք արել։ Ընդունենք՝ չեք բանակցել։ Վա՛տ եք արել, շա՛տ վատ եք արել, որովհետև ցանկացած չբանակցություն բերում է պատերազմ ու ցանկացած չբանակցություն շատ ավելի վատն է, քան ցանկացած վատ բանակցություն։ Բայց Դուք բանակցել էք, պարոն Փաշինյան։ Դուք Իլհամ Ալիևի հետ ունեցել եք ութ հանդիպում։ Կարո՞ղ եք բացատրել՝ ութ անգամ կես ժամից ավելի, մեկ ժամից ավելի, առհասարակ՝ ինչքա՞ն կարելի է խոսել այդ օրվա եղանակից։ Բա Դուք ի՞նչ եք արել ութ անգամ Իլհամ Ալևի հետ»։

Ըստ Ագնեսա Խամոյանի, իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը հիմա էլ շարունակում է թաքցնել բանակցային գործընթացը հայ ժողովրդից։

«Դուք չորս անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ եք փոխանակվել, բայց ԱԺ պատգամավորը չորս ամիս է չի կարողանում ծանոթանալ այդ տեքստին ու կետերին»,-ասաց Ագնեսա Խամոյանը՝ դիմելով դահլիճում նստած Փաշինյանին և հավելելով․ «Փաստորեն համ այս երկրի դատախազն եք, համ ԱԳ նախարարն եք, համ ԱԽ քարտուղարն եք, Դուք էս երկրի ամեն ինչն ե՞ք»։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել