Լրահոս 24/7
21.04.2023

Երևանը նախապատրաստվում է ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակին

Երևանը նախապատրաստվում է ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 29-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում վարչական շրջանների ղեկավարների, վարչությունների պետերի և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի վարչությունից:


Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ նախապատրաստական և կազմակերպչական հիմնական աշխատանքներն ավարտված են: Հստակեցվել են այգիներն ու պուրակները, ինչպես նաև աղբի կուտակման քրոնիկ հասցեները: Մաքրման աշխատանքները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ից:  


Այդ օրը կլվացվեն ու կմաքրվեն նաև քաղաքի հուշարձաններն ու արձանները: 
Աշխատանքներին կներգարվվի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկան և աշխատուժը: Դժվարամատչելի հատվածներում տարածքների մաքրմանը կմիանան ԱԻՆ աշխատակիցները: 
Շաբաթօրյակին կմասնակցեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, կրթամշակութային, առողջապահական հաստատություններն ու համայնքային մյուս կառույցները, ինչպես նաև պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունները: 
Անդրադառնալով բակային տարածքների մաքրմանը՝ առաջարկվեց բնակիչների ներգրավվածությունն ապահովելու համար ակտիվ գործակցել համատիրությունների հետ: 
Քաղաքացիներին կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բահեր, ձեռնոցներ, պարկեր: 
Կամո Արեյանն ընդգծել է, առանձին իրազեկման աշխատանքներ պետք է տարվեն տնտեսվարողների հետ:


«Քաղաքը մաքուր պահելու պարտավորությունը միայն համայնքինը չէ, տնտեսվարողներն այստեղ ունեն իրենց խիստ կարևոր դերը: Շաբաթօրյակին մասնավոր հատվածի ներգրավմամբ մենք կկարողանանք ընդլայնել նախատեսված տարածքներն ու տեսքի բերել այդ հատվածները: Ծանուցումների և հնարավոր այլ միջոցներով պետք է տեղեկացնենք մեր ազգաբնակչությանն ու կազմակերպություններին շաբաթօրյակին մասնակցելու կարևորության մասին: Միայն միասին ու համատեղ ջանքերով մենք կհասնենք արդյունքի: Բայց կարևոր է նաև աշխատանք տանել՝ հետագայում մաքրված տարածքները պահպանելու  ուղղությամբ»,- նշել է Կամո Արեյանը: 
Շաբաթօրյակի ընթացքում հավաքված ամբողջ աղբը կտեղափոխվի քաղաքային աղբավայր:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել