Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շաբաթ օրը հանդիպել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի հետ և խնդրել նրան արձակել խորհրդարանը՝ կառավարության քառամյա մանդատի մոտալուտ ժամկետի ավարտի պատճառով ու նշանակել համապետական ընտրություններ մայիսի 21-ին։ Միցոտակիսի և Սակելարոպուլուի հանդիպումն ուղիղ եթերում ցուցադրվել է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությամբ, գրել է РИА Новости-ն:
«Ես Ձեզ եմ փոխանցում Նախարարների խորհրդի որոշումը՝ խնդրելով արձակել խորհրդարանն ու մայիսի 21-ին նշանակել համապետական ընտրություններ՝ 4 շաբաթ անց։ Դա նախատեսված է սահմանադրությամբ», – ասել է Միցոտակիսը։
Նրա խոսքով՝ քաղաքացիներն ընտրություններում կկարողանան գնահատել իշխանության ողջ ժամանակահատվածն ու որոշել, թե ով է կառավարելու առաջիկա 4 տարիներին։ «Խորհրդարանն արձակելու մասին հրամանագիրը կտեղադրվի այսօր երեկոյան, իսկ վաղվանից ժամացույցը պաշտոնապես կսկսի հետհաշվարկը մինչև մայիսի 21-ը»,- ասել է վարչապետը։
Նախագահը բավարարել է Միցոտակիսի խնդրանքը։ «Ես ցանկանում եմ, որ ունենանք հանգիստ ընտրական շրջան՝ ի շահ երկրի», – ասել է Սակելարոպուլուն։

















