«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է.
« Ադրբեջանը չի վստահում ռուս խաղաղապահներին և վերահսկողության նպատակով անօրինական հենակետ է դրել Լաչինի միջանցքում։ Այնպես էլ չէ, որ ՀՀ-ն է վստահում ռուսներին, որովհետև նրանք չեն կատարում իրենց պարտականությունները։ Նման իրավիճակի հաղթահարման միակ միջոցը, անվստահելի երաշխավորին, կողմերի համաձայնությամբ փոխելն է, ՄԱԿ-ի մանդատով օժտված օրինական կոնտինգետով։ Ալիևի անհամաձայնությունը նման փոփոխությանը կբացահայտի ռուս-ադրբեջանական կեղծ խաղը և տանդեմը, որն էլ ևս մեկ լրացուցիչ հիմնավորում կհանդիսանա Արցախի խնդիրը, մեզ համար շահեկան «Անջատում հանուն փրկության» տարբերակով լուծելու խնդրում»:














