Հասարակություն

Ի՞նչ հարցեր են քննարկվել ԱԺ արտահերթ նիստում

ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` 2023 թվականի ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 25-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ օրենսդիրները հոտնկայս հարգել են նաև երկու օր առաջ թշնամու դավադիր գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի և հայրենիքի պաշտպանության համար զոհված, ինչպես նաև բանակում զոհված քաջորդիների հիշատակը:

ԱԺ որոշմամբ օրակարգում ընդգրկված ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով` առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ առաջարկվում է փաթեթի գործողության ժամկետը հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Հետաձգման պատճառն այն է, որ փաթեթի հետ կապված անհրաժեշտ է ընդունել մոտ 30 ենթաօրենսդրական ակտ, որոնք կապահովեն վերոնշյալ օրենքների անխափան կիրարկումը: Փոխնախարարի խոսքով մինչև նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (mutatis mutandis) գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում օրենքին:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է հրաձգարանների գործունեությանն առնչվող փոփոխություններով: «Արդյոք դրանք կազդե՞ն քաղաքացիական կամ մասնավոր հրաձգարաններ հիմնելու գործընթացի վրա»,- հարցրել է նա: Ի պատասխան` Արփինե Սարգսյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխություններով բացվում է այդ դաշտը, և համապատասխան չափանիշների պահպանման դեպքում մասնավոր հատվածը նույնպես կկարողանա օգտվել այդ հնարավորությունից: Արձագանքելով` Հակոբ Արշակյանը կարևորել է բարձրակարգ և  միջազգային չափանիշներին համապատասխան հրաձգարաններ ունենալը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Արփինե Սարգսյանից հետաքրքրվել է, թե ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումից հետո արդյոք եղե՞լ է իրավասու մարմնի որոշում, որով սահմանվել են ժամկետներ ենթաօրենսդրական ակտերի մշակման, պատասխանատու մարմինների առումով:«Խախտում եղե՞լ է ժամանակացույցի և այդ մարմինների կողմից կարգապահական առումով»,– հարցրել է պատգամավորը: Փոխնախարարը հայտնել է, որ ժամանակացույցի առումով ձգձգումները պայմանավորված են եղել Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ, մասնավորապես, ՆԳ նախարարության ձևավորմամբ:

Ելույթ ունենալով` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը եղել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի հեղինակներից, հայտնել է, որ նախագիծը քննարկվել է շուրջ 11 ամիս, նախնական տարբերակում առաջարկվել է օրենքի ուժի մեջ մտնելը սահմանել 2023 թվականի հունվարի 1-ը, սակայն նախարարության հետ քննարկելուց հետո` նրանց խնդրանքով հետաձգվել է մինչև ապրիլի 28-ը: «Արդյոք որքանո՞վ ենք ապահովագրված այն ռիսկից, որ եթե վաղը կառուցվածքային փոփոխություններ չլինեն, ևս մեկ անգամ չենք գալու ժամկետի հետաձգման հարցով»,- հարցրել է նա: Անդրադառնալով ենթաօրենսդրական ակտերի` ժամանակին ընդունված չլինելու հանգամանքին, պատգամավորը նշել է, որ այստեղ ևս խնդիր կա: «Պետք է լինեն մարդիկ, որոնք կրելու են պատասխանատվություն»,- ընդգծել է նա:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ անցնելով հղումով՝ . https://www.radar.am/hy/news/politics-2564823564/

Թիվ 1

Recent Posts

Թրամփը պատմել է, որ սպառնացել է Պուտինին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ սպառնացել…

35 mins ago

«Վերջին շրջանում նոր, հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է շինթույլտվությունների հարցում ձևավորված նոր կոռուպցիոն սխեմայի մասին: «Այս կոռուպցիան…

36 mins ago

Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» հետ կապված «Ալ Քարդ Ալ Հասանի» մասնաճյուղերին և…

38 mins ago

Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Հոկտեմբերի 14-ից Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի…

39 mins ago

Գյուլենը մահացել է. Hürriyet

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETO կազմակերպության ղեկավար, գործող նախագահ Էրդողանի մրցակից համարվող Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է։…

44 mins ago

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այց է կատարել Կիև

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չհայտարարված այց է կատարել Կիև։ Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի…

46 mins ago