ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է.
«Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ի Ժոզեֆ Բորելը (Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) իրենց մտահոգություններն են հայտնել այս առնչությամբ։
Հետաքրքիր է, որ բոլոր այս 3 երկրները և ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։ Այստեղ մի կարևոր հարց է առաջանում, եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ (Ադրբեջանը) չի խախտի նաև ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-Ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը»։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…
Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…
Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…
Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…