Քաղաքականություն
26.04.2023

Սյունիքի մարզում խորհրդի նիստ է գումարվել

Սյունիքի մարզում խորհրդի նիստ է գումարվել

Տեղի է ունեցել Սյունիքի մարզի խորհրդի նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը. մասնակցում էին Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները, ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի անդամներ։

Տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից։ Նիստի օրակարգի առաջին կետը նվիրված էր պետություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

Դրանցով իրականացված աշխատանքների, մոնիթորինգի արդյունքում արձանագրված թերությունների և առաջնահերթ խնդիրների մասին զեկուցեցին Սյունիքի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը և քաղաքաշինության վարչության պետին փոխարինող Արմեն Մարտիրոսյանը։

Նշվեց, որ 2022թ․ մարզում հաստատվել էր 28 սուբվենցիոն ծրագիր՝ մոտ 7 մլրդ դրամ գումարով, որից պետական մասնաբաժինը՝ 4,3 մլրդ դրամ։

2023թ․ համար սկզբնական սուբվենցիոն ծրագրերի 29 հայտերից ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվել 27 ամբողջական փաթեթ՝ սկզբնական նախահաշվային 7,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։Դեռևս ընթացքի մեջ են 2021-ի 21 ծրագրերից 6-ը։

Մարզում 2022թ․ 29 սուբվենցիոն ծրագրերից 9-ն է դեռ անավարտ։

Մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը ներկայացրեց 2023թ. առաջին եռամսյակի արդյունքներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքն ու պատկերը։

Նշվեց, որ համայնքների բյուջեներով առաջին եռամսյակում նախատեսված 691 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքվել է 703 մլն դրամ, կամ՝ նախատեսվածի 101․7 տոկոսը։

Օրակարգի հաջորդ կետը վերաբերում էր առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, հայտարարված համապետական շաբաթօրյակին, որի կազմակերպչական հարցերը ներկաների հետ քննարկեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրով նախատեսված մոնիթորինգի ընթացքի և խնդիրների մասին խոսեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոբերտ Կոստանդյանը։

Իրավաբանական բաժնի պետ Թամար Ստեփանյանը զեկուցեց 2022թ. Սյունիքի մարզում արձանագրված հանցագործությունների վիճակագրության ու Սյունիքի մարզի դատախազի միջնորդագրի մասին. խնդրին անդրադարձավ նաև մարզի դատախազ Մասիս Պողոսյանը։

Նիստի օրակարգի վերջին հարցը վերաբերում էր մարզի համայնքներում 2022թ․ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին և այս տարի նախատեսված իրավական ու մասնագիտական հսկողության աշխատանքային ծրագրին, որը ներկայացրեց ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը։

Մարզի խորհրդի նիստին հընթացս քննարկվեցին այլ հարցեր ևս, ու տրվեցին հանձնարարականներ։

Լրահոս
Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»
20:24
Մոլդովան կատարել է եվրոպական ընտրություն, բայց ներքաղաքական իրավիճակը «բարդ եւ զգայուն է»
Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը
19:51
Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը
Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը
19:23
Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին
19:01
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ծանուցել է Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ
18:39
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ
Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին
18:26
Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել  Կիպրոսի դեսպանը
18:09
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի դեսպանը
Գևորգ Պապոյանն  ընդունել է Բելգիայի  դեսպանին
17:43
Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ
17:22
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ
Ակունք համայնքում ձյուն է տեղացել
17:10
Ակունք համայնքում ձյուն է տեղացել
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար
16:52
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար
Հարիսի նախընտրական շտաբը դրամահավաքի ռեկորդ է սահմանել
16:36
Հարիսի նախընտրական շտաբը դրամահավաքի ռեկորդ է սահմանել
Խորհրդարանը արձակելու մեխանիզմի և ժողովրդական ատելության մասին Է․ Մարուքյանի արձագանքը` ՀՅԴ-ին
16:22
Խորհրդարանը արձակելու մեխանիզմի և ժողովրդական ատելության մասին Է․ Մարուքյանի արձագանքը` ՀՅԴ-ին
Վարչապետի խորհրդականը կմեկնի Թուրքմենստան
16:16
Վարչապետի խորհրդականը կմեկնի Թուրքմենստան
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին
15:58
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին