Այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։