Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է օրերս Երևանում բացված «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացմանը։ Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Հայաստանի համապատասխան պետական կառույցների թույլտվությամբ և հաստատմամբ այս հուշարձանի պատրաստումը, ինչպես նաև ՀՀ փոխքաղաքապետի և իշխող կուսակցության անդամ այլ պաշտոնյաների՝ բացման արարողությանը մասնակցելը Հայաստանի կողմից քաջալերանք է ահաբեկչության քաղաքականությունը և նրա կողմից կատարված ահաբեկչական գործողությունների քարոզչությանը», – ասված է հայտարարության մեջ։