ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ պետդեպարտամենտում խորապես անհանգստացած են անցակետի տեղադրմամբ։
«ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։
Դա խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի բաց և ազատ տեղաշարժ:
ԱՄՆ-ն մտադիր է հետագայում ևս ակտիվորեն մասնակից լինել այս հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ չի կարող տեղում ընթացող դիվանագիտական միջոցառումների ու խոսակցությունների մասին մանրամասներ հաղորդել: