Լրահոս

Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ, երբ հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հեռարձակումն ընդհատվել է այն բանից հետո, երբ լրագրողը սկսել է Էրդողանին հարց ուղղել կառավարության ապագա վերադասավորումների մասին:

Երկար դադարից հետո պետության ղեկավարը վերադարձել է եթեր՝ ներողություն խնդրելով հանդիսատեսից։

«Երեկ և այսօր բավականին մեծ նախընտրական աշխատանք կար, այդ պատճառով ստամոքսի գրիպով հիվանդացա»,-խոստովանել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ մտածել է հարցազրույցը չեղարկելու մասին, սակայն որոշել է դա չանել և չխախտել խոստումը։

Դրանից հետո Էրդողանին ևս մի քանի կարճ հարց ուղղեցին, իսկ հետո մոդերատորը հայտարարեց, որ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի թուրք առաջնորդը հանգստանա։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

2 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

7 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

8 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

8 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

8 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

9 hours ago