Արցախ

Հանդիպման արդյունքում որոշվեց առաջիկայում ավելի նեղ կազմով քննարկում նախաձեռնե

Այսօր ԱՀ պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանը և Խորհրդի անդամները հանդիպել են Հիմնադրամի աշխատակազմի և հիմնադրամին ենթակա առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Պետական նախարարը ներկայացրել է վերջին մեկ ամսում կատարված ամփոփումների ու վերլուծությունների արդյունքները:

«Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ առկա է  ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն, որը պետք է կատարվի, այդ գումարները պետք է վերադարձվեն հիմնադրամին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Ներդրումային հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է առաջիկա օրերին սկսել հին և ժամկետանց պարտավորություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը, տալ ողջամիտ ժամկետ պարտավորությունը կատարելու համար, իսկ հակառակ պարագայում՝ նախապատրաստել հայցեր դատարան դիմելու և գումարի բռնագանձումն ապահովելու համար:

«Եթե այդ ընթացքում ի հայտ կգան հանցագործության դեպքերի առկայության մասին վկայող տվյալներ, ապա անհրաժեշտ է լինելու դրա վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին: Ամեն դեպքում կձգտեք քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների շրջանակում հասնել  վեճի կարգավորմանը»,- ասել է պետական նախարարը:

Պետական նախարարն ընդգծել է նաև, որ այդ գործընթացը ունենալու է հակադրվողների մի մեծ բանակ, դրա մասնակիցները արժանանալու են քննադատությունների, հնչելու են վիրավորական արտահայտություններ, առանձին քաղաքական կատարածուներ ստանալու են իրենց պատվերները և հարձակում գործելու հրամանները: Բայց պետք է առավելագույնս ազատ լինել նման բնույթի ազդեցություններից, բացարձակապես ուշադրություն չդարձնել դրանց և գործել այն գիտակցումով, որ հենց մեզ է վստահված Արցախի Հանրապետության պատմության ամենադժվար ժամանակներում ամենապատասխանատու և ծանր աշխատանքներից մեկը իրականացնելու առաքելությունը:

Պետական նախարարը անդրադարձել է նաև Հիմնադրամին պատկանող կազմակերպություններին ու դրանցում տեղի ունեցող գործընթացներին:

Հիմնադրամին պատկանող կազմակերպություններ կան, որոնք տևական ժամանակ գործունեություն չեն իրականացրել ֆինանսական միջոցների բացակայության կամ սղության պատճառով, մինչդեռ դրանց հոգաբարձուների խորհուրդների անդամները ստանում են միլիոնների հասնող վարձատրություն, և դա այն դեպքում, երբ այդ միջոցները ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում են պետության կողմից: Սա անընդունելի երևույթ է, պետական միջոցները պետք է օգտագործվեն խնայողաբար, ոչ թե ի շահ ինչ-որ մարդկանց»:

Հանդիպման արդյունքում որոշվեց առաջիկայում ավելի նեղ կազմով քննարկում նախաձեռնել՝ Հիմնադրամի գործունեության հետ կապված այլ խնդիրներ քննարկելու համար:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

10 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

11 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago