«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության լիազորությունների, այդ թվում` օրենսդրության կիրարկման մոնիտորինգ:
Դրա վերաբերյալ զեկույցն ապրիլի 26-ին ներկայացվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին: Ծրագրի փորձագետ Արմեն Խուդավերդյանն անդրադարձել է զեկույցում ներառված առաջարկություններին, դրանց իրացման հնարավորություններին: Զեկուցողը տեղեկացրել է, որ մասնավորապես, առաջարկվել է տեսչական մարմինների տեսուչների բարեվարքությունը բարելավելու նպատակով անցկացնել վերապատրաստման դասընթացներ:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարևորելով մոնիտորինգի արդյունքները, նշել է, որ զեկույցում ի հայտ են եկել բոլոր Տեսչական մարմիններին առնչվող խնդիրներ:
Նա նպատակահարմար է համարել կազմակերպել քննարկում` Աշխատանքի և սոցիալական նախարարության, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի և տեսչական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի` կան առաջարկներ, որոնք ընդունելի են և վերաբերում են շահերի բախման բացառմանը, տնտեսվարողների մոտ ստուգումների կազմակերպման ժամանակացույցի հստակեցմանը: Որոշ առաջարկների մասով էլ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա:
Կարևորելով քննարկումը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման զեկույցները հնարավորություն են տալիս օրենսդրական փոփոխությունների միջոցով կարգավորել առաջացած խնդիրները:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…