Տարածաշրջան

Թուրքիան պարտավոր չէ հետևել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուն

Թուրքիան պարտավոր չէ հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, որոնք ընդունվել են առանձին երկրների կամ միությունների կողմից, որոնց աշխատանքներին Անկարան չի մասնակցում։ Այս մասին չորեքշաբթի ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր «Լավ» կուսակցության (IYI Parti) փոխնախագահ Ահմեդ Քամիլ Էրոզանը, որը պատասխանատու է միջազգային քաղաքականության համար։

«Թուրքիան Արևմուտքի մաս է, բայց ելնելով իր սեփական սկզբունքներից՝ մեր երկիրը պարտավոր չէ ենթարկվել միջազգային կազմակերպությունների որոշումներին, որոնց որոշումների կայացման գործիքակազմին չի մասնակցում։ ԵՄ-ն է պատժամիջոցներ է կիրառել, 27-28 երկրներ նստել են բանակցությունների սեղանի շուրջ և ամեն ինչ որոշել, բայց մենք այնտեղ չենք եղել: Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ նախագծերի ապագան կախված չէ ոչ թե ուրիշների ակնկալիքներից, այլ մեր պետական որոշումներից ու նոր բանակցություններից, որոնք կարող են պահանջվել»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։

Էրոզանն ընդգծել է, որ «Թուրքիան չի կարող ողջունել ու իրականացնել այն, ինչ որոշել են ուրիշները»։ «Մենք ԵՄ անդամ չենք, մենք կապված չենք նրանց պատժամիջոցների որոշումների կայացման մեխանիզմի հետ։ Եթե ապագայում երբևէ մտնենք ԵՄ, ապա նման իրավիճակում, բնականաբար, ստիպված կլինենք կատարել։ Բայց այժմյան պայմաններում ու հաշվի առնելով մեր տարածաշրջանային իրավիճակը՝ գործում ենք այլ կերպ ու պետք է այդպես գործենք»,- ասել է «Լավ կուսակցության» (IYI Parti) փոխնախագահը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

3 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

4 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

5 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

5 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

5 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

6 hours ago