Քաղաքականություն

Միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում. Վարդանյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:

«Շնորհակալություն, տիկին նախագահող,Հարգելի գործընկերներ,Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել և շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար: Ես ցանկանում եմ տալ մեկ հռետորական հարց:

Ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այս կազմակերպության գոյությունից 70 տարի հետո դեռ մենք շարունակում ենք քննարկել ՄԻԵԴ-ի որոշումների կատարման, ավելի ճիշտ` չկատարելու հարցը:

Ինչու՞ դա դեռ տաբու չէ: Ինչո՞ւ մենք դեռ չենք կարող պետություններին ասել, գիտե՞ք, եթե դուք չեք հետևում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որը տաբու է, ապա ձեր վերջին օրերն են այս կազմակերպությունում:

Շատ հաճախ մենք իսկապես վախենում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններից:

Չեմ ցանկանում անդրադառնալ այս կամ այն երկրի չիրականացրած քաղաքականությանը, ես ավելի շուտ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, թե որքան երկար ենք մենք պատրաստվում հանդուրժել մի իրավիճակ, երբ մենք` որպես քաղաքական գործիչներ, մեր անգործությամբ խաթարում ենք միջազգային դատական համակարգի գոյությունը:

Ինչո՞ւ ենք մենք կենտրոնացած վերջնական դատավճռի վրա: Ցավոք, միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում, և շատ հաճախ իրական արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է միջանկյալ միջոցներ կիրառել, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում այս կամ այն վերջնական որոշման համար:

Ցավոք, Նախարարների կոմիտեն չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, քանի որ դա լրացուցիչ գլխացավանք է: Հիշում եք, հարգելի’ գործընկերներ, մի քանի բանաձևերի շրջանակներում մենք բարձրացրել ենք այդ հարցը:

Շատ կարևոր է չհիշատակել միայն մեկ դեպք: Պարոն Քրիստոֆեր Չոուփը նշեց, որ Օսման Քավալայի գործը շատ կարևոր է: Պարոն Քրիստոֆեր Չոուփ, պետք է նշել նաև այլ դեպքեր:

Ընդամենը մի քանի օր առաջ Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունեցին միջանկյալ միջոցներ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերսկսել երթևեկությունը Լաչինի միջանցքում:

Արդյո՞ք մենք ունենք որևէ արձագանք կամ որևէ պատշաճ արձագանք: Քաղաքական գործիչների անգործությունը խաթարելու է միջազգային դատական համակարգի գոյությունը:

Իսկ առանց միջազգային դատական համակարգի մենք չենք կարող առաջ շարժվել, քանի որ մեր կազմակերպությունը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար: Սա մեր կազմակերպության լրացուցիչ արժեքներից մեկն է:

Եթե մենք շարունակաբար ունենայինք այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրների թույլ տրվեր չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, չհետևել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունած միջանկյալ միջոցներին, դա ոչ միայն դատարանի, այլև մեզանից յուրաքանչյուրի և մեր երկրների ժողովուրդների համար շատ կարևոր այս հարգելի կազմակերպության գոյության վերջը կլիներ:

Շնորհակալ եմ»,- իր ելույթում ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago