Լրահոս 24/7
02.05.2023

Խաչատուրովի պաշտպանությունը հայկական պետության պաշտպանությունն է. Հովհաննիսյան

Խաչատուրովի պաշտպանությունը հայկական պետության պաշտպանությունն է. Հովհաննիսյան

Խաչատուրովի պաշտպանությունը հայկական պետության պաշտպանությունն է, այն անհրաժեշտ է վերափոխել զանգվածային քաղաքացիական շարժման:

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետությա´ն պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։

Ստեղծվել է Գ. Խաչատուրովի աջակցության խորհուրդ. ներգրավվածներից ում ճանաչում եմ՝լուրջ մարդիկ են, լավ քաղաքացիներ։ Ու չեմ ճանաչում անձամբ, վստահ եմ՝ նույն որակներն են։ Շատ լավ է, որ ակտիվորեն ներգրավված է եկեղեցին։

Եվ տվյալ դեպքում սա իրավապաշտպանություն չէ։ Սա ավելին է։

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը, հետապնդումն ավելի շատ նման է թշնամուն հաճոյանալու, ծնկաչոքության ռիտուալի։

Հետևաբար, հայ հասարակության արձագանքը պետք է լինի նույն տիրույթում։ Եթե հայ հասարակությունն այսօր չկանգնի իր  կիրթ, հաղթած զինվորականի կողքին, ապա դա կնշանակի, որ վաղը աղ ու հացով դիմավորելու ենք թուրք զինվորականին։ Եվ սա´ է իսկական արտահերթ ընտրությունը, ոչ թե՝ անհասկանալի դաշիքների միջև քվեարկությունը։

Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը կարող է դառնալ հանրային հաշտեցման մեծ պրոցեսի առաջին լուրջ քայլը։ Ներքին հաշտեցումն այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։

Հաշտեցման պրոցեսի սկիզբը պետք է դնի Եկեղեցին, որն ունի իր բնական դաշնակիցները՝ ի դեմս հանրային գործիչների մի մեծ խմբի, որն ունի բոլոր հնարավորությունները՝ հանրային տրամադրությունների ձևավորման վրա ազդելու։ Ներքին հաշտության գաղափարը ունի հսկա հանրային ռեսուրս, որին պետք է օգնել՝ գիտակցել սեփական ուժը։

Ամեն օր հազարավոր ուսուցիչներ մտնում են դասարաններ ու խոսում պետությունից, հայրենսասիրությունից։ Ամեն օր հազարավոր դասախոսներ, բժիշկներ, ուսանողներ, արհեստավորներ, գյուղացիներ խոսում են, սրտնեղում, ելքեր են փնտրում ստեղծված վիճակից։

Հանրային գործիչների խմբի խնդիրն է՝ հասնել նրան, որ լայն հասարակությունը վերջապես վերգտնի միասնությունն ու համերաշխությունը։ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանությունը հենց այն գործոնն է, որը կարող է սկիզբ դնել այդ պրոցեսին։ Արժանապատիվ  քաղաքացի, գեներալ, որն իրեն միշտ պահել է իսկական գեներալին վայել, որին հարգում է բանակը, հասարակ մարդիկ. նրա հանդեպ քայլերը կոնկրետ հայկական պետության հանդեպ քայլեր են։

Կան տեխնոլոգիական քայլեր, որոնք պետք է անել, ձևակերպել ճիշտ բովանդակություն, և պրոցեսը շատ արագ կծավալվի»։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել