Լրահոս 24/7
02.05.2023

Սենց արտահայտություն անողը պետք է մինիմում ադրբեջանական ազգանունով լիներ. Հովհաննիսյան

Սենց արտահայտություն անողը պետք է մինիմում ադրբեջանական ազգանունով լիներ. Հովհաննիսյան

«Հանդիպումների վայրով պայմանավորված՝ էլի ջղաձգվել են և փորձում են սրել իրավիճակը, գալ խոսել ծեծված թեմաներով և և հետո թողնել գնալ»:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության ելույթներին ԱՄՆ-ում ընթացքող եռակողմ բանակցությունների վերաբերյալ:

Հովհաննիսյանը նկատեց. «Շատ ծիծաղելի է, երբ, օրինակ, մի մարդ (տպավորություն է, որ բեղ են պահել, որ չճանաչեն, ով կերել է մանկատան երեխաների տների փողերը՝ բոլոր հնարավոր լուրերի համաձայն), գալիս է այստեղ և ասում՝ «ով որ թուլացրել է բանակը, դավաճան է, նա պետք է պատժվի, ով որ պետության հիմքերն է խարխլել, նա պետք է պատժվի, նա պետք է այստեղ չլինի»: Բա դուք ստեղ ի՞նչ գործ ունեք, որ ըտենց տեքստեր եք ասում»:

Պատգամավորը նշեց, որ մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավորների այսօրվա ելույթների տեքստերը, եթե իրականություն դառնային, չգիտի, թե նրանք լավագույն դեպքում որտեղ էին լինելու, սակայն ԱԺ-ում հաստատ չէին լինելու:

«Կամ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը սովորություն է սարքել, գալիս այստեղից հայտարարում է՝ «ՀՀ իշխանությունները հող են նախապատրաստել Ադրբեջանի ագրեսիայի համար»: Ասենք՝ սենց արտահայտություն անողը պետք է մինիմում ադրբեջանական ազգանունով լիներ: Մտածեք, նոր խոսեք: Եվ, առհասարակ, տպավորություն է, թե ընդդիմադիրները գալիս են, այստեղից ինչ ուզում, ինչ մտքերին փչում է, խոսում են: Քանի որ նեռվի չափաբաժինը տեղից էլ շատ է, ես խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին՝ հենց ընդդիմադիր պատգամավորների եք տեսնում ձեր հեռուստաէկրաններին, պարզապես փոխեք հեռուստաալիքը և շարունակեք ձեր կյանքը, քանի որ նրանց ելույթների հիմնական նարատիվները կառուցված են ստի և կեղծիքի վրա»,- ասաց Հովհաննիսյանը

Վերջինս շեշտեց՝ ՀՀ իշխանություններն օրնիբուն շարունակում են իրենց աշխատանքը ՀՀ սահմաններին խաղաղություն ապահովելու, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. «Եվ կապ չունի՝ աշխարհի որ կետում մենք կպաշտպանենք մեր պետության և մեր Արցախի հայրենակիցների իրավունքները, կլինի՝ ԱՄՆ-ում, Մոսկվայում, Բրյուսելում, թե, օրինակ, Սինգապուրում»:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել