Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մայիսի 5-ին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների հանդիպման ծրագրերի մասին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա նշել է, որ կողմերը կհանդիպեն «հացահատիկի համաձայնագրի» երկարաձգման հարցերով։

















