Լրահոս 24/7
03.05.2023

ՀՀ-ի նորագույն պատմության քաղաքական երկու ողբերգությունները շարունակում են մնալ չբացահայտված. Առաքելյան

Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Երեկ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար, դատվելու են,

– Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին ՀՀ քաղաքացիներին Երևանի կենտրոնում գնդակահարել, դատվելու են,

– Բոլոր նրանք, ովքեր զինվորի հացն են գողացել, ժամկետանց հրթիռներ են գնել, քրեական բարքեր են ներմուծել բանակ, այդպիսով թուլացնելով բանակը, դատվելու են,

– Բոլոր նրանք, ովքեր պետական գնումներին մասնակցելով իրենց խնամի-բարեկամների հետ միասին թալանել, ունեզրկել են Հայաստանի քաղաքացիներին, դատվելու են և դատվում են։

Այս խոսքերը լսում ենք արդեն հինգ տարի ու շարունակում է արդիական մնալ մի պարզ հարց՝ ե՞րբ։

Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի նորագույն պատմության քաղաքական երկու ողբերգությունները շարունակում են մնալ չբացահայտված, և չկա որևէ անձ, որը դատապարտված է այդ հանցագործությունների բացահայտման արդյունքում։

Հինգ տարի է՝ չկա դատարանի ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ, որով գեթ մեկ նախկին պաշտոնյա դատապարտվել է թալանի համար։ Եվ այս ամենի կողքին նաև մեկ այլ հարց է առաջանում․ ու՞մ համար էր ընդունվել 2018թ․ նոյեմբերի 1-ի համաներման մասին օրենքը, որը նաև տարածվում է երկիրը թալանելու հոդվածների վրա։

Իհարկե, բոլոր հանցագործները դատվելու են, եթե կատարած հանցագործությունների վաղեմության ժամկետները ձեր շնորհիվ դեռ անցած չլինեն։ Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար»։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55

Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24

Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00

Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44

Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34

«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18

Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01

«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33

«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22

Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40

Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47