Լրահոս 24/7
03.05.2023

Գարեգին Բ-ն խոր մտահոգություն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման առնչությամբ

Գարեգին Բ-ն խոր մտահոգություն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման առնչությամբ

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։  Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Մայր Աթոռը հայտնել է, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությումբ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության։

«Անդրադառնալով հետպատերազմյա մարտահրավերներին և առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հայրապետն իր խոր մտահոգությունը հայտնեց Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղված հումանիտար աղետի, ինչպես նաև օրերս Բերձորի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ։ Ըստ Նորին Սրբության՝ այս կապակցությամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը, ինչպես և Հաագայի միջազգային դատարանի որոշման անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նման քաղաքականության անարգել իրագործման։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: 

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է իրավիճակին տեղում ծանոթանալ՝ իր կարելի աջակցությունը բերելու առկա մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ֆրանսիական համակողմանի գործակցության խորացմանը։ Պրն․ Քզավիե Բերտրանն Ամենայն Հայոց Հայրապետին նաև հավաստիացրեց, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ռազմագերիների վերադարձման և Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի անաղարտ պահմանման հարցում։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ տիար Բերտրանը ևս եվրոպական միջազգային ատյաններում հետևողականորեն կբարձրաձայնի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին և դրանց ընթացքում արձանագրված արդյունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել