Լրահոս 24/7
03.05.2023

Վարդապետյանը հղում է անում չգործող իրավակարգավորումների. Իոաննիսյան

Վարդապետյանը հղում է անում չգործող իրավակարգավորումների. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գերլ է.

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտպանելու համար հղում է անում չգործող իրավակարգավորումների Մեկ ամիս առաջ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս ընթացքում տիկին Վարդապետյանը, որպես Հայաստանում քրեական արդարադատության մարմինների անաչառության փաստարկ, հասցերց մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հիշատակել մեր այդ դիմումի մասին (անգամ ավելին, տիկին Վարդապետյանը նաև մեզ վերագրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիայնի մասին հաղորդման ներկայացումը, թեև մենք նման հաղորդում չեն ներկայացրել):

Եվ ահա, այժմ, տիկին Վարդապետյանը, հղում անեով չգործող իրավակարգավորումների, պնդում է, որ Ալեն Սիմոնյանի գործողություններում հանցակազմ չկար: Այստեղ, միանգամից, երկու մանիպուլացիա կա՝ Նախ, նոր քրեադատավարական օրենսգրքով, քրեական վարության նախաձեռնելու համար հանցակազմի առկայությունը չի ստուգվում, ստուգվում է, թե արդյո՞ք հաղորդման մեջ դիմումումատուն խոսում (և ոչ ապացուցվում) է այնպիսի արարքի մասին, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Փաստական հանգամանքները (այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի մոտ խուլիգանական դրդապատճառների առկայությունը) ստուգելու համար պետք էր նախ վարույթ նախաձեռնել, ինչը, ինչպես տեսնում եք, չի արվել: Չէր կարող իրավապահ մարմինը պարզեր Ալեն Սիմոնյանի գործողություններում խուլիգանական դրդապատճառների առկայությունը կամ բացակայությունը՝ առանց քրեական վարույթի նախառենման:

Երկրորդ՝ վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը վերաբերվում է հին՝ 2003 թվականի քրեական օրենսգրքում խուլիգանության դիսպոզիցիայից, որով, իրոք շատ բարձր շեմ էր դրվում արարքը խուլիգանություն որակելու համար: Սակայն 2021 թվականից Հայաստանում գործում է նոր քրեական օրենսգիրքը, որով այդ շեմը էապես իջեցվել է ու վճռաբեկ դատարանի 2012 թվականի որոշումը՝ հասարակական կարգի խախտումը որպես պարտադիր պայման լինելու մասով այլևս չի կարող կիրառվել: Մասնավորապես, եթե նախկինում Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն էր, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (և վճռաեկ դատարանն էլ ասել էր, որ պետք է լիննեն խուլիգանական դրդապատճառներ և հասարակական կարգի խախտում), ապա այժմ, նոր քրեական օրենսգրքով, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, որն արտահայտվել է անձին ստորացնելով (նույնիսկ եթե հասարակական կարգ չի խախտվել), արդեն իսկ խուլիգանություն է համարվում:

Գլխավոր դատախազությունում, բնականաբար, այսքանը հասկանում են: Եվ իրոք ցավալի է տեսնել, որ գլխավոր դատախազը երկու տարի է ուժը կորցրած իրավակարգավորումներ վկայակոչելով արդարացնում է քաղաքացու դեմքին թքող ԱԺ նախագահին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատական կարգով վիճարկելու է քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը, քանի որ մեր դիմումի և թքելուց տուժած քաղաքացու պատմածի մեջ հստակ նկարագրված է արդեն երկու տարի է գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված արարք»:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել