ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Խոսքն այն մասին է, որ երկխոսության միջոցով առաջ շարժվենք չորս հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով երկխոսություն, երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիա և հասարակական և խորհրդարանական գծերով կապերի հաստատում, առանց որոնց դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին»,– ասել է նա՝ հավելելով,– «Կարգավորման հիմնական տարրերը, այն է՝ հրադադարը և հայ-ադրբեջանական կարգավորման շարժման առանցքային ուղղությունների ձևակերպումը, այս բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»։
Ըստ փոխնախարարի, ՌԴ–ն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել, դրանցից յուրաքանչյուրի համար լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար․«Հասկանալի է, որ այնպիսի հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, եթե իրատեսորեն նայենք իրերին, չի կարող ընթանալ առանց ինչ-որ կոպտությունների և խնդիրների «գետնի վրա»»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…