Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, թվիթերի իր միկրոբլոգում, անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։
«Ուրախ ենք Սպիտակ տանը հյուրընկալել ՀՀ և ԱՀ ԱԳՆ նախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին։ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի ապաբլոկավորելու համար երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունները», – գրել է Սալիվանը իր միկրոբլոգում։