Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի կամ միջամտության․ «Եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան։ Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս՝ Ռուսաստանում», – հավելել է Ալիևը։