Հասարակություն

Միջպետական և հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար կհատկացվի 382 մլն դրամ

Հայաստանում առաջարկվում է միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման համար հատկացնել 382 մլն դրամ գումար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում:

«Նախագծով առաջարկվում է միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար գումար հատկացնել՝ 382 մլն դրամ: Դա մի քանի նախագծերի՝ հիմնականում նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի համար է: Մասնավորապես 382 մլն-ից 135 մլն-ը 3 ծրագրերի համար է, մեկը՝ Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ հատվածի աշխատանքներն ավարտելու, մյուսը՝ Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի հատվածում, մյուսը՝ Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածի աշխատանքներն ավարտելու համար»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ այս հատվածներում հիմնական ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարի ավարտվել են, բայց գծանշման և որոշակի այլ աշխատնքներ են մնացել:

Միջին նորոգման աշխատանքները ենթադրում են ասֆալտի վերին շերտի՝ 4-6 սմ հաստությամբ հեռացում և նոր շերտի տեղադրում: Սանոսյանի խոսքով՝ դրանով 5-7 տարով երկարացվում է ճանապարհի կյանքը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

9 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

11 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

11 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

12 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

12 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

12 hours ago