X
Մենք սոց. ցանցերում

ՀՀ նախագահը կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։

Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում։

Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։

Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս