X
Մենք սոց. ցանցերում

Լրացուցիչ փոխզիջման դեպքում կարելի է հասնել համաձայնության. Բլինքեն

«Ես խնդրել եմ ԱԳ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ,կառավարություններին ներկայացնել այն հեռանկարը, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է»,-նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելովՀայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունները։

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ»,-նշել է պետնախարարն ու ավելացրել՝ ԱՄՆ-ն շարունակել է լիարժեք աջակցություն ցուցաբերել, ներգրավված լինել տևական և կայուն խաղաղություն ապահովելու կողմերի ջանքերում։

Թվիթերի իր միկրոբլոգում պետքարտուղարը նշել է, որ գոհ է ձեռք բերված առաջընթացից և լավատեսորեն է տրամադրված։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս